413 դեպք, 9 մահ. ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոնն ամփոփում է շաբաթը

Armenpress 15:57, 28 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏՄԵԲՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում սեպտեմբերի 21-27-ը գրանցվել է 413 դեպք, որից 210-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 131 հրդեհի, մեկ պայթյունի, երկու քարաթափման, մեկ տեղատարափ անձրևի, երկու կայծակի, 14 ինքնասպանության փորձի, 15 օձի հայտնաբերման դեպք, 60 ճանապարհատրանսպորտային պատահար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ նաև  գրանցվել է 122 կենցաղային կանչ: Ընդհանուր առմամբ, տուժել է 91 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է երկու քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 9 մահ: Արձանագրվել է թունավորման 7 դեպք:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման չորս դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել վեց քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված վեց տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am