«Ռոմա»-«Յուվենտուս» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի. Մխիթարյանը մասնակցեց խաղին

Armenpress 00:43, 28 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Իտալիայի ֆուտբոլի առաջնության 2-րդ տուրի շրջանակներում «Ռոմա»-ն սեփական հարկի տակ ընդունեց «Յուվենտուս»-ին:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մայրաքաղաքային թիմին հաջողվեց առաջինը բացել հաշիվը: 31-րդ րոպեին 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Վերետուն: Սակայն առաջին կեսի ավարտին կրկին 11 մետրանոցի շնորհիվ Ռոնալդուն հավասարեցրեց հաշվի տարբերությունը: Սակայն մինչ ընդմիջումը` ստանալով Մխիթարյանի փոխանցումը նույն Վերետուն առաջ մղեց «Ռոմա»-ին: Հանդիպման 69-րդ րոպեին նույն Ռոնալդուն հաշիվը դարձրեց 2:2: «Ռոմա»-«Յուվենտուս»` 2:2:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր, մասնակցեց ամբողջ խաղին և դարձավ գոլային փոխանցման  հեղինակ:

Այս տուրից հետո «Ռոմա»-ն մրցաշարային աղյուսակում 13-րդն է, իսկ «Յուվենտուս»-ը` 5-րդը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am