1000х90.jpg (78 KB)

ՌԴ Դաշնային խորհուրդը պատրաստ է աջակցել Ղարաբաղում իրավիճակի կարգավորմանը. Ջաբարով

Armenpress 16:59, 27 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Դաշնային խորհուրդը  կապ է պահպանում Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարաններ հետ և պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորմանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին նշել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը:

«Դաշնության խորհուրդը պատրաստ կլինի, անհրաժեշտության դեպքում, ջանքեր գործադրել խորհրդարանական գծով հարցը կարգավորելու ուղղությամբ, մենք կապեր ունենք ինչպես Հայաստանի, այնպես էլ  Ադրբեջանի խորհրդարանի հետ: Բայց առաջին խոսքը դիվանագետներին է, և նրանք արդեն աշխատում են հարցը կարգավորելու համար», - ասել է Ջաբարովը:

Նրա խոսքով ՝ այժմ գլխավորը հակամարտության սրումը կանխելն է, հակառակ դեպքում՝ այն անխուսափելիորեն կաճի այլ երկրների ներգրավմամբ:

«Դա չի կարելի թույլ տալ», - շեշտել է Ջաբարովը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am