Սամվել Բաբայանը հայտնեց տասը զինծառայողի զոհվելու մասին

Armenpress 13:11, 27 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի տեղեկություններով՝ արցախա-ադրբեջանական սահմանին մարտական գոծողությունների ընթացքում տասը զինծառայող է զոհվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Բաբայանն ասաց լրագրողների հետ զրույցում:

«Իմ մոտ եղած տեղեկությունների համաձայն՝ տասը հոգի զոհ ունենք, զինվորական»,- ասաց Բաբայանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am