Գեղարքունիքի սահմանային դիրքերում իրավիճակը վերահսկելի. մարզպետը հորդորում է խուճապի չմատնվել

Armenpress 12:13, 27 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գեղարքունիքի մարզի սահմանային դիրքերում իրավիճակը վերահսկելի է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

«Ես վստահ եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը ամուր կանգնած է Պաշտպանության բանակի, ՀՀ պաշտպանության նախարարության և Հայաստանի զինված ուժերի կողքին և մեր հզոր տղաների գործողությունների սատարողն է:  Գեղարքունիքի մարզի սահմանային դիրքերում իրավիճակը վերահսկելի է»,- գրել է Սանոսյանը:

Մարզպետը խնդրում է և հորդորում քաղաքացիներին խուճապի չմատնվել և հետևել միայն պաշտոնական լրատվությանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am