Արամ Ա Կաթողիկոսը Փաշինյանի հետ զրույցում ամբողջական զորակցություն է  հայտնել հայոց բանակին

Armenpress 12:04, 27 Սեպտեմբեր, 2020

ԱՆԹԻԼԻԱՍ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը կապ է հաստատել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եւ իր ամբողջական զորակցությունը հայտնել հայոց բանակին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։

«Այս ժամերուն, Ազրպէյճանի բանակը սկսած է յարձակումներ գործել Արցախի սահմանի երկայնքին։ Հայոց բանակը ուժեղ կերպով կը դիմադրէ հակառակորդի յարձակումներուն։

Կոչ կ՚ուղղենք մեր ժողովուրդի զաւակներուն, որ զանազան կերպերով իրենց ամբողջական զօրակցութիւնը յայտնեն հայրենիքին ու հայոց բանակին։

Երբ հայրենիքը վտանգի ենթակայ է, ողջ հայութիւնը կը դառնայ հայոց բանակ։ Ա՛յս կը վկայէ մեր պատմութիւնը. ա՛յս է մեր պատմութեան պատգամը։

Կ՚աղօթենք առ բարձրեալն Աստուած, որ մեր հայրենիքը ոը բանակը հեռու պահէ ամէն տեսակ երեւելի ու աներեւոյթ չարերէ ու չարիքներէ»,- նշել է Արամ Ա Կաթողիկոսը։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am