Ռուսաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը շփման գծում

Armenpress 11:57, 27 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը կոչ է անում  անհապաղ դադարեցնել կրակը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ն:

«Ըստ առկա տեղեկատվության, իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կտրուկ սրվել է: Երկու կողմից էլ շփման գծի երկայնքով ընթանում է ինտենսիվ կրակ: Ստացվում են կորուստների մասին հաղորդագրություններ: Կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել կրակը և բանակցություններ սկսել իրավիճակը կայունացնելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am