ՀՀ Պն-ն հորդորում է ձեռնպահ մնալ հայկական մարտական տեխնիկայի շարժի մասին տեսանյութերի տարածումից

Armenpress 11:53, 27 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարությունը, բացարձակ անընդունելի համարելով հայկական կողմի մարտական տեխնիկայի շարժի վերաբերյալ տեսանյութերի տարածումը՝ վճռականորեն կոչ է անում ձեռնպահ մնալ նման գործողություններից։

«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ ՊՆ-ն անհրաժեշտ է համարում հստակ գիտակցելը, որ համացանցը մանրակրկիտ կերպով դիտարկվում է հակառակորդի կողմից և ցանկացած նման տեսանյութ մարտական տեխնիկան վերածում է թիրախի ադրբեջանական զինուժի համար։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am