Պատմության հետագծով  

Armenpress 09:00, 28 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1874 թ. սեպտեմբերի 28-ին Վաղարշապատում բացվեց Գեւորգյան հոգեւոր ճեմարանը։

-           մ.թ.ա. 48 թ. սեպտեմբերի 28-ին Պոմպեոս զորավարն սպանվում է Եգիպտոսում:

-           մ.թ.ա. 551 թ. սեպտեմբերի 28-ին ծնվել է Կոնֆուցիոսը՝ չինացի փիլիսոփա, աշխարհի մեծագույն փիլիսոփաներից մեկը (մահ.՝ 479 թ.)։

-           մ.թ.ա. 480 թ. սեպտեմբերի 28-ին Եգեյան ծովում տեղի ունեցավ Սալամինի ծովամարտը հույների եւ պարսիկների միջեւ։

-           1895 թ. սեպտեմբերի 28-ին մահացել է Լուի Պաստյորը՝ ֆրանսիացի միկրոբիոլոգ եւ քիմիկոս, Ֆրանսիական ակադեմիայի անդամ (ծնվ.՝ 1822 թ.)։

-           1928 թ. սեպտեմբերի 28-ին ծնվել է Նիկոլայ Ռիժկովը՝ ռուս պետական եւ կուսակցական գործիչ, հայ ժողովրդի մեծ բարեկամ, Հայաստանի ազգային հերոս։

-           1939 թ. սեպտեմբերի 28-ին ԽՍՀՄ-ի եւ Գերմանիայի միջեւ խաղաղության եւ սահմանների մասին պայմանագիր կնքվեց։

-           1994 թ. սեպտեմբերի 28-ին Բալթիկ ծովում խորտակվեց էստոնական «Էստոնիա» նավը, ինչի հետեւանքով մահացավ 852 մարդ։

Մ. Ա.



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am