Մակրոնը հետեւում է Charlie Hebdo-ի խմբագրության նախկին շենքի մոտ հարձակման հետ կապված իրավիճակին

Armenpress 16:43, 25 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իրազեկված Է Փարիզում Charlie Hebdo-ի խմբագրության հին շենքի մերձակայքում անցորդների վրա հարձակման վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է BFMTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի աղբյուրներ:

Ավելի վաղ Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը եւ ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) ղեկավար Ժերալդ Դարմանենը, որոնք աշխատանքային ուղեւորության մեջ Էին Փարիզի մերձակայքում, շտապ վերադարձել են քաղաք եւ ուղեւորվել ՆԳՆ-ի ճգնաժամային կենտրոն:

Անցորդների վրա հարձակումը կատարվել Է 11:45-ին (Երեւանի ժամանակով 13:45-ին) Բաստիլիայի հրապարակի շրջանում՝ Փարիզի արեւելքում՝ Charlie Hebdo-ի խմբագրության նախկին շենքից ոչ հեռու: Հարձակման հետեւանքով չորս մարդ դանակի վերքեր Է ստացել, նրանցից երկուսը ծանր են: Տուժողների թվում են «Պրեմիեր լին» լրատվական գործակալության երկու երիտասարդ աշխատողներ, գործակալություն, որն այժմ զբաղեցնում Է Charlie Hebdo-ի օֆիսը:

Նրանք վիրավորվել են, երբ փողոց են դուրս եկել ծխելու: Հարձակվողը (հնարգավոր Է, եղել են երկու հոգի) զինված Է եղել մաչետեով: Ներկայումս թաղամասը շրջափակված Է ոստիկանության կողմից: Հարձակումը տեղի Է ունեցել այն շենքի մոտ գտնվող փողոցներից մեկում, որտեղ ավելի վաղ գտնվում Էր Charlie Hebdo թերթի խմբագրությունը, որն ահաբեկիչների հարձակման օբյեկտ դարձավ 2015 թվականի հունվարին: Այդ ժամանակվանից ի վեր խմբագրությունը տեղափոխվել Է Փարիզի այլ շրջան: Նրա հասցեն գաղտնի Է պահվում, իսկ լրագրողներին պահպանում Է ոստիկանության ավելի քան 80 աշխատակից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am