Արմեն Փամբուխչյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ

Armenpress 11:08, 25 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Փամբուխչյանը նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, վարչապետի որոշման մեջ, մասնավորապես, ասված է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Փամբուխչյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ»:

Մինչ այս Փամբուխչյանն ընդգրկված էր Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության կազմում և գործադիր է տեղափոխվում՝ վայր դնելով պատգամավորական մանդատը: Արմեն Փամբուխչյանը ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմումը ներկայացրել էր սեպտեմբերի 17-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am