Լավրովը մեկնաբանել է Գերմանիայի գործողությունները Նավալնիի հարցում

Armenpress 21:08, 24 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանը հյուպատոսական մուտք է խնդրել Ալեքսեյ Նավալնիի մոտ, սակայն Բեռլինը դեռևս այն չի ներկայացրել։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Արդեն շաբաթուկես առաջ մենք պաշտոնապես գերմանական իշխանություններից խնդրել ենք հյուպատոսական մուտք մեր քաղաքացու մոտ։ Այդ խնդրանքին պատասխան մենք չենք ստացել։ Հուսով ենք, որ միևնույն է, գործընկերները կհասկանան ինչ-որ բարձրագույն էակի դիրքից մեզ հետ զրուցելու անիմաստությունը, որը նույնիսկ չի ձանձրանում պատասխանել միջազգային կոնվենցիաների հիման վրա ստեղծված իրավական հարցերին և միայն մեզնից՝ ամբարտավաններից ինչ-որ ապաշխարություն է պահանջում»,- ասել է Լավրովը՝ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ համատեղ ասուլիսում։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am