«Ալաշկերտ»-ը ընդհատեց «Վան»-ի հաղթարշավը

Armenpress 18:33, 24 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի շրջանակներում միմյանց հետ մրցեցին «Վան»-ը և «Ալաշկերտ»-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին կեսում թիմերը չօգտագործեցին իրենց հնարավորությունները, միայն 44-րդ րոպեին «Ալաշկերտ»-ը մնաց 10 ֆուտբոլիստով: Կարմիր քարտ ստացավ Դաղբաշյանը: Երկրորդ կեսի մեկնարկում հյուրերը` «Ալաշկերտ»-ի ֆուտբոլիստները առաջ անցան հաշվի մեջ: Աչքի ընկավ Դավիդյանը: Այս հաղթանակից հետո «Ալաշկերտ»-ը բարելավեց դիրքը մրցաշարային աղյուսակում և բարձրացավ 4-րդ հորիզոնական, իսկ «Վան»-ը մնում է առաջատար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am