Բարսեղյանը մասնակցեց «Աստանա»-ի հաղթական խաղին

Armenpress 18:13, 24 Սեպտեմբեր, 2020
ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը մասնակցել է «Աստանա»-ի հաղթական խաղին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ղազախստանի ֆուտբոլի առաջնության 10-րդ տուրում «Աստանա»-ն արտագնա խաղում մրցեց «Կայսար Կիզիլորդա»-ի հետ և առավելության հասավ նվազագույն հաշվով: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Տիգրան Բարսեղյանը «Աստանա»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին: Այս հաղթականից հետո «Աստանա»-ն մրցաշարային աղյուսակում երկրորդն է և ունի 18 միավոր:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am