Իսրայելցի զինվորականների կողմից երկու պաղեստինցի է վիրավորվել Արեւմտյան ափին

Armenpress 14:50, 24 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկու պաղեստինցի վերքեր են ստացել իսրայելցի զինվորականների կողմից գնդակոծման հետեւանքով, երբ պատրաստվում Էին հրկիզիչ խառնուրդով շշեր նետել Բենիամինի օկրուգի պահակազորի վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մեր զինվորները հենց նոր կանխեցին հարձակումը Մալիք գյուղի վրա, որը գտնվում Է Ռամալլահից դեպի հյուսիս-արեւմուտք: Իսրայելցի զինվորականները նկատել են մի քանի հարձակվողների, որոնք պատրաստվում Էին իրենց վրա հրկիզիչ խառնուրդով շշեր նետել, եւ նրանց ուղղությամբ կրակ են բացել»,-իրենց Twitter-ում հաղորդել են իսրայելցի զինվորականները:

Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ գնդակոծության ընթացքում վիրավորվել Է երկու պաղեստինցի:

Երկուսին Էլ տեղափոխել են հիվանդանոց, նրանցից մեկի վիճակը միջին կամ ծանր աստիճանի Է, մյուսը թեթեւ վերքեր Է ստացել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am