Հակաճգնաժամային 1-ին և 2-րդ միջոցառումներով սուբսիդավորման ենթակա պորտֆելը կազմել է 119 մլրդ դրամ

Armenpress 12:04, 24 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության հակաճգնաժամային 1­-ին և 2-րդ միջոցառումների շրջանակում սուբսիդավորման ենթակա պորտֆելի չափը երեկվա դրությամբ կազմել է 119 միլիարդ դրամ:

Այս մասին կառավարության նիստում հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ավելացնելով, որ կառավարությունն այդ չափով վարկային պորտֆել է սուբսիադվորելու, ինչն էական նշանակություն ունի բիզնեսի համար:

«Երեկվա դրությամբ հայտերի քանակը 32-ն է, 28-ը բավարարված են, բավարարված հայտերի ծավալով մենք կսուբսիդավորենք մոտ 8 միլիարդ դրամին համարժեք վարկային պորտֆել, բայց ավելի կարևոր է այն հանգամանքը, որ շուրջ 3 միլիարդի ներդրում է իրականացվել սեփականատերերի կողմից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Մհեր Գրիգորյանը՝ ընդգծելով, որ երեք ամսվա համար ունեն բավականին լավ դինամիկա, իսկ հետագա արդյունքների մասին պարբերաբար կտեղեկացնեն:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am