Իսրայելի կառավարությունը հաստատել է կարանտինի խստացումը

Armenpress 11:53, 24 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի կառավարությունը սեպտեմբերի 24-ի առավոտյան հաստատել Է կարանտինային միջոցառումների խստացումը՝ կորոնավիրուսով վարակման դեպքերի զգալի աճի ֆոնին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Jerusalem Post թերթը:

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հայտարարել Է, որ երկրի կառավարությունը պլանավորում Է կարանտինային սահմանափակումներն Իսրայելում խստացնել՝ սկսած սեպտեմբերի 25-ից եւ վերադառնալ ավելի մեղմ միջոցառումների, միայն եթե COVID-19-ի հիվանդացության ցուցանիշները նվազեն:

Թերթի տեղեկությունների համաձայն, Իսրայելի նախարարների կաբինետը սեպտեմբերի 24-ի առավոտյան հավանություն Է տվել կարանտինի խստացմանը՝ կորոնավիրուսի հարցերի կառավարական հանձնաժողովից իրեն հանձնարարականներ ներկայացնելուց հետո:

Հաղորդվում Է, որ խստացված միջոցառումները կգործեն սեպտեմբերի 25-ից սկսած երկու շաբաթ՝ ընդհուպ մինչեւ հոկտեմբերի 9-ին Սուկկոտ տոնի ավարտվելը:

Անցած օրվա ընթացքում Իսրայելի առողջապահության նախարարությունը գրանցել Է ռեկորդային՝ գրեթե 7 հազար վարակման դեպք:

COVID-19-ի դեպքերի թիվը համավարակի սկսվելուց ի վեր գերազանցել Է 200 հազարը: Իսրայելում սեպտեմբերի 18-ին ուժի մեջ Է մտել կորոնավիրուսի պատճառով կրկնակի համազգային երեք շաբաթյա կարանտինը՝ այն երկարացնելու հնարավորությամբ: Մարդկանց թույլ են տվել իրենց տներից հեռանալ ոչ ավելի, քան մեկ կիլոմետր: Արգելել են հյուր գնալը, լողափերում հանգստանալը, փակ տարածքներում 10-ից ավելի մարդկանց, իսկ բաց տարածքներում 20-ից ավելի մարդկանց հավաքվելը:

Ուսումնական եւ ժամանցային հաստատությունները, սրճարանները, ռեստորանները եւ մարզական ակումները փակվել են: Նաեւ դադարեցրել են առեւտրական կենտրոնների, վարասավիրանոցների եւ գեղեցկության սրահների աշխատանքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am