ՌՏՕԱ-ն մեկնաբանել է նոր կանոնները արտասահմանից ժամանողների համար

Armenpress 11:25, 24 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի (ՌՏՕԱ) գործադիր տնօրեն Մայա Լոմիձեն մեկնաբանել Է Ռոսպոտրեբնադզորի որոշումն այն մասին, որ արտասահմանից ժամանող ռուսաստանցիները պետք Է տանը ինքնամեկուսացվեն մինչեւ COVID-19-ի ՊՇՌ-թեստի արդյունքներն ստանալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նա նշել Է, որ Ռուսաստանի տուրօպերատորները հրահանգներ չեն ստացել նոր կանոնների վերաբերյալ:

«Ինչպես միշտ, ամեն բան հայտնի Է դարձել «ժամանակին»: Որոշման մեջ փոփոխությունները մտցվել են սեպտեմբերի 18-ին, հրապարակվել Է 23-ին եւ ուժի մեջ Է մտնում սեպտեմբերի 24-ից»,-ասել Է Լոմիձեն:

Նա առաջարկել Է, որ կանոնների պահպանմանը հետեւելու են «Գոսուսլուգի» պորտալի միջոցով, որտեղ արտասահմանից վերադարձած անձը պետք Է թեստի արդյունքները հրապարակի եռօրյա ժամկետում: «Ըստ երեւույթին, ամենալավ իրավիճակներում ինքնամեկուսացումը կարող Է տեւել երեք օր»,-հավելել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am