1000х90.jpg (78 KB)

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ադրբեջանական ձեռագիրը

Armenpress 21:44, 23 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: ««Թալիշստան Թայմս» միջազգային տեղեկատվական-վերլուծական եւ գիտական կայքը սեպտեմբերի 21-ին գրել էր, որ թալիշական ազգային շարժման առաջնորդ, գիտնական, գրող Ֆախրադին Աբոսզոդեի կյանքին վտանգ է սպառնում։ Ադրբեջանում լուրեր են տարածվում, թե Գոբուստանի բանտում, որտեղ պահվում է 16 տարվա ազատազրկման դատապարտված թալիշ քաղաքական գործիչը, լայնորեն տարածվում է կորոնավիրուսը: Կասկածի տեղիք է տալիս այն հանգամանքը, որ Գոբուստանը Ադրբեջանի միակ բանտն է, որը տուժել է համավարակից:

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակիցն այս թեմայով զրուցել է արեւելագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայ-ռուսական համալսարանի արեւելագիտության ինստիտուտի (ֆակուլտետ) տնօրեն Գառնիկ Ասատրյանի հետ։ Նա պարզաբանեց, որ այդ տեղեկությունը որոշ խողովակներով կարողացել է հաղորդել անձամբ Աբոսզոդեն՝ նշելով, որ առաջիկայում նախատեսում են սպանել իրեն։

Զրուցակիցս կարեւորում է Հայաստանի կողմից Ֆախրադին Աբոսզոդեի խնդրի միջազգայնացումը։ «Բոլորը պետք է լծվեն Աբոսզոդեի գործը հանրայնացնելու, միջազգայնացնելու ուղղությամբ։ Մեր պարտքն է այսօրվա դժվար իրավիճակում օգնել մեր ժողովրդի բարեկամ թալիշական շարժման առաջնորդին»,- ասաց նա»:

                                     Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am