Պարեկային ծառայության դասընթացավարները վերապատրաստվում են

Armenpress 16:03, 23 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ,. 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 23-ին մեկնարկել է Պարեկային ծառայության դասընթացավարների վերապատրաստման ծրագիրը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

120 դասախոս վերապատրաստվելու է առաջիկա 2,5 շաբաթների ընթացքում՝ միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխանելու նպատակով։

Վերապատրաստման ծրագիրն իրականացվում է միջազգային գործընկերների աջակցությամբ՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանություն/INL, Եվրոպական միություն, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր, ԵԱՀԿ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am