«Ալաշկերտը» նոր դարպասապահ ունի

Armenpress 15:44, 23 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱն, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել Չեռնոգորիայի ազգային հավաքականի դարպասապահ Անդրիյա Դրագոևիչի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Դարպասապահը միացել էր «Ալաշկերտին» 2018-ի փետրվարին, ինչից հետո վարձավճարով տեղափոխվել էր «Արարատ»:Նախորդ երկու տարիներին «Փյունիկում» հաջողությամբ խաղացած Դրագոևիչը նախկինում հանդես է եկել Սերբիայի, Մոնտենեգրոյի, Բոսնիայի, Ալբանիայի և Կիպրոսի ակումբներում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am