Արցախում հաստատվել է COVID-19-ի 6 նոր դեպք

Armenpress 11:42, 23 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախում սեպտեմբերի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։

Վարակակիրներից 2-ը Ստեփանակերտի, 2-ն էլ Շուշիի բնակիչներ են, նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ, ովքեր նախօրոք մեկուսացված էին: Մյուս հիվանդների մոտ, որոնք ևս Ստեփանակերտի բնակիչներ են, կորոնավիրուսը հաստատվել է բուժհաստատություն դիմելու ժամանակ իրականացված հետազոտության հետևանքով: Վարակի օջախները հայտնաբերելու և հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ:

Առողջացել է 2 քաղաքացի:

Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 385 մարդու մոտ, որոնցից 327-ը հաղթահարել են հիվանդությունը: Փաստացի բուժում են ստանում 56, ընդհանուր մեկուսացված են 95 քաղաքացի:

Բժիշկները 4 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 8-ինը՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 113 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 13 789 փորձանմուշի հետազոտություն:

Արձանագրվել է նաև մահվան 2 դեպք, երբ բուժառուների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 12-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը 2020 թվականի սեպտեմբերի 12-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 12-ը, ժամը 22:00-ը ներառյալ։

Լիլիթ Դեմուրյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am