Տվերի մարզում Սու-30 է կործանվել

Armenpress 20:06, 22 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության Տվերի մարզում վթարի է ենթարկվել Սու-30 կործանիչ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել են Արևմտյան ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:

Անձնակազմը բարեհաջող կատապուլտվել է, վայրէջքից հետո օդաչուները կապի են դուրս եկել։ Նրանց տարհանել են օդանավակայան:

«Ինքնաթիռն ընկել է անտառածածկ տարածքում. ավերածություններ չկան։ Պատահարի պատճառներն ու հանգամանքները պարզելու համար վթարի վայր հանձնաժողով է ուղարկվել»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Կործանված օդանավը պլանային ուսումնավարժական թռիչք էր կատարում:

Սու-30-ը չորրորդ սերնդի կրկնակի բազմանպատակային կործանիչ է, որը նախատեսված է օրվա ցանկացած ժամանակ տարբեր եղանակային պայմաններում թիրախների ոչնչացման համար:

 

Պատրաստեց Լիլիթ Դեմուրյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am