1000х90.jpg (78 KB)

Ելփին գյուղում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Armenpress 19:41, 22 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 22-ին, ժամը 15:52-ին ահազանգ է ստացվել, որ Ելփին գյուղին հարակից սարում այրվում է խոտածածկույթ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 1 հա խոտածածկույթ։ Մարզային փրկարարական վարչությունում հայտարարվել է հավաք։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։32-ին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am