ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածության 49 հազարից ավելի նոր դեպք է գրանցվել

Armenpress 17:59, 19 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ տարածքում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 49 հազար 522 նոր դեպք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Ջոնս Հոփքինսի համալսարանը:

ԱՄՆ-ում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 6 մլն 900 հազարից, մահացածներինը 203 հազարից ավելին է:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am