Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցում քաղաքացին գլորվել և ընկել է ձորը

Armenpress 16:07, 19 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 19-ին՝ ժամը 13։20-ին, ահազանգ է ստացել այն մասին, որ Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցում քաղաքացին գլորվել և ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ձորից դուրս են բերել Արտակ Ա․-ին (ծնված 1984 թ․) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Դիլիջանի ԲԿ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am