«Լոռի»-ն բրազիլացի նոր հարձակվող ունի

Armenpress 14:56, 19 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլացի հարձակվող Կլաուդիր Մարինի Ջունիորը վերադարձել է Հայաստան եւ պայմանագիր կնքել «Լոռիի» հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

28-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել «Կորինտյանսում», «Սան Պաուլոյում»։ 2016 թվականին տեղափոխվել է «Գանձասար-Կապան», որտեղ 27 խաղում դարձել է 8 գոլի եւ 4 գոլային փոխանցման հեղինակ։

Մարինին հանդես է եկել նաեւ Իրանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Էսթեղլալ» եւ «Շահր Խուդրու» ակումբներում։

Ջունիորի վերջին թիմը Իսրայելի առաջին լիգայի «Հապոել Ռամատ Գանն» է։

Բրազիլացու հետ կնքվել է 1+1 ֆորմատով պայմանագիր։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am