ՌԴ-ում կորոնավիրուսով վարակվելու նոր դեպքերի ավելացում է նկատվում

Armenpress 13:06, 19 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում վերջին մեկ օրում գրանցվել կորոնավիրուսով վարակվելու 6 հազար 65 նոր դեպք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ինտեֆաքս»-ը տեղեկացնում է, որ այս մասին հայտնում է օպերատիվ շտաբը: Մեկ օր առաջ Ռուսաստանում գրանցվել է 5 հազար 905 նոր դեպք, դրանից առաջ՝ 5 հազար 792, սեպտեմբերի 16-ին՝ 5 հազար 670: Մինչ այդ՝ սեպտեմբերի 4-ից սկսած, նոր դեպքերի թվերը տատանվում էին 5 հազարից 5 հազար 500-ի շրջանակում:

Երկրում, ընդհանուր առմամբ, հաստատված դեպքերի թիվը կազմել է 1 մլն 097 հազար 251: Կորոնավիրուսի հետևանքով վերջին մեկ օրում մահացել է 144 մարդ, մահերի ընդհանուր թիվը կազմում է 19 հազար 339: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am