«Բավարիա»-ն խոշոր հաշվով հաղթանակ տոնեց Բունդեսլիգայի առաջին տուրում

Armenpress 09:25, 19 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գերմանիայի գործող չեմպիոն Մյունխենի «Բավարիա»-ն խոշոր հաշվով հաղթանակ տոնեց Բունդեսլիգայի առաջին տուրում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մյունխենում ընդունելով «Շալկե»-ին` «Բավարիա»-ի ֆուտբոլիստները 8 անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Սերժ Գնաբին, դուբլ ձևակերպեցին Լեոն Գորեցկան և Ռոբերտ Լևանդովսկին, մեկական անգամ էլ աչքի ընկան Թոմաս Մյուլերը, Լերոյ Մանեն, Ջամալ Մուսիալան:

Բունդեսլիգայի անդրանիկ տուրի շրջանակներում սեպտեմբերի 19-ին կկայանան ևս 6 հանդիպումներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am