1000х90.jpg (78 KB)

Բելառուսը մշակել է ԵՄ երկրների նկատմամբ պատասխան պատժամիջոցների նախագիծը

Armenpress 21:12, 18 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրամիության կողմից պատժամիջոցների կիրառման դեպքում Բելառուսը կարող է վերանայել իր մասնակցությունը մի շարք նախաձեռնություններում և միջազգային կազմակերպություններում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասել է Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը։

Մակեյը նաև հայտնել է, որ ԵՄ երկրների նկատմամբ պատասխան պատժամիջոցների նախագիծն արդեն պատրաստ է, և Մինսկը սպասում է Եվրամիության կողմից համապատասխան որոշման ընդունմանը։

«Բնականաբար, ստիպված կլինենք համարժեք պատասխան տալ Եվրամիության որոշմանը: Իհարկե, կլինեն պատժամիջոցներ Եվրամիության տարբեր կառույցների ներկայացուցիչների, ինչպես նաև ԵՄ անդամ առանձին երկրների ներկայացուցիչների նկատմամբ: Արդեն կազմել ենք ցուցակը և պատրաստ ենք այն անմիջապես գործարկել ԵՄ համապատասխան որոշումից հետո », - ասել է Բելառուսի ԱԳ նախարարը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am