ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Չիլիի նախագահին

Armenpress 15:06, 18 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չիլիի Հանրապետության նախագահ Սեբաստիան Պինյերային՝ Անկախության օրվա առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասված է.

«Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ  Ձեզ և Չիլիի բարեկամ ժողովրդին Անկախության օրվա առթիվ։ Մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ ու նվաճումներ, իսկ Չիլիի ժողովրդին՝ բարօրություն, զարգացում ու խաղաղություն:

Վստահ եմ, որ համատեղ աշխատանքի շնորհիվ կհաջողվի առաջիկայում նոր մակարդակի բարձրացնել երկկողմ հարաբերությունները՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am