1000х90.jpg (78 KB)

Սուարեսի փոխարեն «Յուվենտուս»-ը կգնի Ջեկոյին

Armenpress 12:14, 18 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրինի «Յուվենտուս»-ը մտադիր է Լուիս Սուարեսի փոխարեն ձեռք բերել «Ռոմա»-ի հարձակվողին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Sky Sport-ը: Ըստ պարբերականի, «Ռոմա»-ի հարձակվող Էդին Ջեկոն շուտով կմիանա «Յուվենտուս»-ին:  Թուրինյան ակումբը մտադիր է Ջեկոյի համար վճարել է 16 միլիոն եվրո, իսկ հարձակվողը «Յուվենտուս»-ում կստանա տարեկան 7,5 միլիոն եվրո: Նա դեռևս պետք է բժշկական հետազոտություն անցնի Թուրինում:

Ավելի վաղ լուրեր կային, որ «Բարսելոնան» և «Յուվենտուսը» համաձայնության են եկել Լուիս Սուարեսի տրանսֆերի հարցում:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am