1000х90.jpg (78 KB)

Թրամփն անձամբ ելույթ չի ունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի դահլիճում

Armenpress 10:42, 18 Սեպտեմբեր, 2020
ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն անձամբ ելույթ չի ունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի դահլիճում վերջինիս սեպտեմբերյան նստաշրջանի ժամանակ: Սեպտեմբերի 17-ին այդ մասին լրագրողներին հայտարարել Է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Մարկ Մեդոուզը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:«Նա (Մեդոուզը) մեզ ասաց, որ նախագահն անձամբ ներկա չի լինի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում»,- ասված Է հաղորդագրության մեջ:Ավելի վաղ այդ հնարավորությունը չի բացառել Թրամփն ինքը: Ինչպես սեպտեմբերի 17-ին հայտնել Է Գլխավոր ասամբլեայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Բրենդեն Վարման, բարձր մակարդակի շաբաթվա ժամանակ, որը սեպտեմբերի 22-ից մինչեւ 29-ը տեղի կունենա առավելապես տեսաուղերձների ձեւաչափով, սպասվում են 119 պետությունների եւ 54 կառավարությունների ղեկավարների ելույթներ: Այս պահին ՄԱԿ-ում հնարավոր անձամբ ներկա լինելու մասին բացի Թրամփից հայտարարել Է նաեւ կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի տեսաուղերձը նախատեսված Է սեպտեմբերի 22-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am