Հակառակորդի կողմից զինծառայող Հովիկ Թամրազյանի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Armenpress 18:07, 16 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել հակառակորդի կողմից զինծառայող Հովիկ Թամրազյանի սպանության դեպքի առթիվ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«2020թ. սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11:10-ի սահմաններում, հակառակորդի մարտական դիրքից դիպուկահարի կողմից արձակած կրակոցից,  ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության մարտական դիրքում՝ ձախ ձեռքի, կրծքավանդակի, դեմքի, պարանոցի հրազենային և բեկորային վիրավորումներ է ստացել պայմանագրային զինծառայող Հովիկ Նելսոնի Թամրազյանը: Զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին Հ. Թամրազյանը մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 13-րդ կետերով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am