1000х90.jpg (78 KB)

Մեդվեդևան կրկին կմարզվի Տուտբերիձեի մոտ

Armenpress 17:14, 16 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիկան խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր գեղասահորդ Եվգենյա Մեդվեդևան նորից կմարզվի Էթերի Տուտբերիձեի մոտ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է TASS-ը: Ավելի վաղ Մեդվեդևան հանդես էր գալիս կանադացի Բրայան Օրսերի ղեկավարությամբ: Մեդվեդևան Տուտբերիձեի գլխավորությամբ մարզվել էր 2007-2018 թվականներին, սակայն այնուհետ միացել էր Օրսերին:

Եվգենյա Մեդվեդևան 2018 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր է: Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների  կրկնակի չեմպիոն է:

Մեդվեդևայի հայրը՝ Արման Բաբասյանը, հայ գործարար է: Մայրը՝ Ժենյա Դևյատովան, նախկին գեղասահորդ: Քույր՝ Կարինա Բաբասյան: Եվգենիա ազգանունը վերցված է մայրական տատի ազգանունից: Մոր և աղջկա ազգանունները տարբեր են:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am