1000х90.jpg (78 KB)

Երևանում կկառուցվի Ազարյանի անվան մարմնամարզության նոր մարզադպրոց

Armenpress 17:01, 16 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի համար նոր շենք կկառուցվի:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Երևանի քաղաքապետարանն ի սկզբանե մտադիր էր մարզադաշտը վերանորոգել, սակայն սեյսմիկ ուսումնասիրություններից հետո պարզ է դարձել, որ նորոգումն անհնարին է: Խնդրի համալիր լուծումը նոր շենքի կառուցումն է:

Նոր շենքը կարող է կառուցվել «Հրազդան» մարզադաշտի մոտակայքում, որտեղ համայնքն ազատ տարածք ունի:

Երևանի քաղաքապետարանը նախագծային մրցույթ կհայտարարի:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am