Հայաստանի ֆուտբոլի առաջնությունների խաղացանկում փոփոխություններ կան

Armenpress 16:01, 16 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի և Առաջին խմբի խաղացանկերում տեղի են ունեցել փոփոխություններ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի խաղարկության 2-րդ մրցափուլից հետաձգված «Շիրակ»-«Արարատ» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 26-ին՝ ժամը 16։15-ին՝ Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում:

Հայաստանի Առաջին խմբի 7-րդ մրցափուլի «Արարատ-2»-«Փյունիկ-2» հանդիպումը տեղափոխվել է և կկայանա սեպտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին։ 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am