«Արվեստի կառավարում և հանրայնացում». Գյումրիում հետաքրքիր դասընթաց կանցկացվի

Armenpress 14:11, 16 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մշակութային ոլորտի կառույցների և ներկայացուցիչների ստեղծագործական աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով  սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում տեղի կունենա «Արվեստի կառավարում և հանրայնացում» խորագրով դասընթացը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպմանը  կքննարկվեն այն կարևոր դրույթները և գործիքները, որոնք օգնում են մշակութային ոլորտի կառույցներին և ներկայացուցիչներին ավելի արդյունավետ դարձնել ստեղծագործական պրոցեսը ու առաջխաղացումը և հնարավորինս շատ հանրայնացում են ապահովում մշակութային նախագծերին և միջոցառումներին՝ հասցնելով դրանք հանրության լայն շերտերին։

Դասընթացը կվարի PR մասնագետ, մշակութային լրագրող Ռոզա Գրիգորյանը և «ԼՈՖԹ» ինքնազարգացման կենտրոնների ցանցի ստեղծագործական ղեկավար, երաժիշտ Ալեքս Միրզոյանը։ Հանդիպումը կազմակերպել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղը՝ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի և «ԼՈՖԹ» ինքնազարգացման կենտրոնի հետ համագործակցությամբ։ Ավելի վաղ  երկու բանախոսների մասնակցությամբ իրականացվեց «Դասական ոլորտի լուսաբանումը ԶԼՄ-ներում» խորագրով առցանց դասընթաց-քննարկում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am