Բրեդ Փիթը եւ Ջենիֆեր Էնիսթոնը վերամիացել են Էկրանի վրա

Armenpress 12:50, 16 Սեպտեմբեր, 2020
ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրեդ Փիթը եւ Ջենիֆեր Էնիսթոնը մասնակցում են 1982 թվականի «Անհոգ ժամանակներ՝ «Ռիջմոնթ Հայում» կատակերգության կենդանի ընթերցումներին, որոնք կարելի կլինի տեսնել եւ լսել սեպտեմբերի 17-ին, երբ կնշվի ֆիլմի Էկրան բարձրանալու 38-րդ տարեդարձը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Digital Spy-ը:Անոնս-լուսանկարում երեւում Է, որ բարեգործական առցանց նախագծի բոլոր մասնակիցները, որի կազմակերպիչը Շոն Փենն Է, նստած են յուրաքանչյուրն իր տանը:Ընթերցումներին նաեւ մասնակցում են Ջուլյա Ռոբերտսը, Մորգան Ֆրիմենը, Մեթյու Մաքքոնախին, Շայա Լաբաֆը եւ այլ դերասաններ:Տեսագրությունը կարելի կլինի դիտել Fecebook-ում:Դեռ հասկանալի չԷ, թե ում են մարմնավորելու Բրեդ Փիթը եւ Ջենիֆեր Էնիսթոնը: Օրիգինալ ֆիլմում նրանք չեն նկարահանվել:Նախորդ անգամ դերասանները, որոնք ամուսիններ են եղել 2000-ից մինչեւ 2005 թվականները, Էկրանին հայտնվել Էին 2001 թվականին. Բրեդ Փիթը խաղացել Է «Ընկերները» շոուի սերիաներից մեկում, իսկ նրանց «կենդանի» միասին տեսել են 2020 թվականի հունվարին Կինոդերասանների գիլդիայի մրցանակաբաշխության արարողության ժամանակ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am