1000х90.jpg (78 KB)

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մեքսիկայի նախագահին

Armenpress 10:55, 16 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեքսիկայի Միացյալ Նահանգների նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորին՝ Անկախության օրվա առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Մեքսիկայի բարեկամ ժողովրդին՝ Մեքսիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ առողջություն և նորանոր ձեռքբերումներ, իսկ Մեքսիկայի ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում:

Հուսով եմ, որ մոտ ապագայում մեզ կհաջողվի համատեղ ջանքերով առավել ամրացնել հայ-մեքսիկական փոխգործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում՝ ի շահ մեր ժողովուրդների»:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am