Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 7.54 հա տարածքում բռնկված հրդեհները

Armenpress 10:33, 16 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում սեպտեմբերի 15-ին 12 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 3000 քմ, 1500 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 2000 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 1000 քմ,

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 200 քմ,

Արարատի մարզի Վեդի քաղաքում՝ 2 հա, Այնթափ գյուղում՝ 200 քմ,

Արմավիրի մարզի Թաիրով գյուղում՝ 1000 քմ, Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին՝ 4000 քմ,

Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում՝ 7000 քմ, Չարենցավան քաղաքում՝ 500 քմ,

Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում՝ 3․5 հա։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 7.54 հա:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am