«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Բելառուսը՝ բուֆերային գոտի ՌԴ-ի ու Եվրոպայի միջեւ

Armenpress 09:30, 16 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռուսաստանից Բելառուսի՝ էներգետիկայի ու անվտանգության ոլորտներում կախվածությունը Կրեմլին թույլատրում է պահպանել իր ազդեցությունը: Փոխարենը Մինսկն արտոնյալ սակագներ է ստանում ներմուծման համար եւ նույնիսկ ներմուծված ապրանքների որոշ մասը Եվրոպա արտահանելու իրավունք: Այս ֆինանսական մանանան ռեժիմին թույլ է տալիս պահպանել սոցիալական խաղաղությունը՝ առանց տնտեսական բարեփոխումների: Վլադիմիր Պուտինի՝ Կրեմլ ժամանմամբ Մինսկի վրա ճնշումը մեծանում է՝ երկու երկրների միջեւ ինտեգրման գործընթացներն արագացնելու համար: Բելառուսի էներգետիկ կախվածությունն սկսում է օգտագործվել որպես ազդեցության լծակ:

Ռուսաստանից կախվածությունը թուլացնելու համար 2001, 2006, 2010 եւ 2015 թթ. վերընտրված Ալեքսանդր Լուկաշենկոն փորձում է մերձենալ Եվրամիությանը, սակայն նրա կառավարման ավտորիտար բնույթն ու իր քաղաքական մրցակիցների նկատմամբ բռնությունները բազմիցս խանգարել են դրան:

2009 թ. Բելառուսը միացավ Արեւելյան գործընկերությանը՝ Բրյուսելի նախագծին: Այնուհետեւ, ի պատասխան 2010 թ. Լուկաշենկոյի վիճահարույց վերընտրությանը հաջորդած դաժան բռնաճնշումների, Եվրամիությունը 2011 թ. որոշում կայացրեց զենքի էմբարգո եւ պատժամիջոցներ կիրառել ռեժիմի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում`անձամբ Լուկաշենկոյի նկատմամբ (նրա ակտիվները սառեցված են, նրան արգելված է մուտք գործել ԵՄ): 2014-ին Մինսկը հրաժարվեց Եվրամիության առաջարկած ասոցացման համաձայնագրից` հօգուտ Եվրասիական տնտեսական միության: Առաջարկելով ուկրաինական ճգնաժամի ընթացքում իր միջնորդությունը եւ ազատելով մի քանի ընդդիմադիրների՝ 2016 թ. Լուկաշենկոն փորձեց մեղմացնել անձամբ իր եւ Բելառուսի այլ քաղաքացիների նկատմամբ պատժամիջոցները»:

                               Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am