«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Պետությունը գնահատում է հնարավոր ռիսկերը
ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կորոնավիրուսի համավարակի բացասական հետեւանքները դեռ երկար են իրենց զգացնել տալու: Ըստ փորձագետների, դրանց վերացման համար տասնամյակներ են պահանջվելու: Պետությունների առաջնային խնդիրն այսօր համապատասխան գործիքներ կիրառելն է՝ դրա սոցիալ-տնտեսական կարճաժամկետ հետեւանքները մեղմելու գործիքների ստեղծման եւ դրանց կիրառման համար: Առանձնակի հոգածության կարիք ունեն սոցիալական առավել խոցելի շերտերը՝ անապահով ընտանիքների ներկայացուցիչները եւ թոշակառուները:
Հայաստանում կա 470 հազար տարիքային կենսաթոշակառու: Գաղտնիք չէ, որ նրանց զգալի մասն ապրում են ՀՀ սահմաններից դուրս, բայց ստանում են թոշակներ: Մյուս կողմից էլ արտերկրում բնակվող բազմաթիվ քաղաքացիների մոտ լրանում է կենսաթոշակի անցնելու տարիքը: Միանշանակ է, որ համավարակի պատճառով սահմանների փակ լինելու պատճառով անխուսափելի խնդիրներ են առաջանալու այդ ոլորտում իրականացվող որոշակի իրավակարգավորումներում եւ պետություն-քաղաքացի հարաբերություններում...»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: