1000х90.jpg (78 KB)

Սերը մեր ուժն է, հույսը և ապագան. Էրիկ Կարապետյանը ներկայացրել է «Սիրո պանդեմիա» ալբոմը

Armenpress 12:13, 15 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չնայած համավարակի տարածմանը, որը մեծ վնասներ հասցրեց ինչպես այլ ոլորտներին, այնպես էլ մշակույթին, շատ ստեղծագործողներ  չդադարեցին աշխատել և շարունակեցին նոր գործեր գրել, որոնք սիրով են ներկայացնում հանրությանը: Նրանցից է երգիչ Էրիկ Կարապետյանը, որն այս դժվարին պայմաններում իր երկրպագուների դատին է հանձնում «Սիրո պանդեմիա» ալբոմը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուքի» իր էջում երգիչը գրել է. «Վերջապես ձեզ եմ ներկայացնում 5 վիզուալ երգից բաղկացած իմ նոր` «Սիրո պանդեմիա» վիզուալ ալբոմը, որն ստեղծվել է մեզ համար բոլորովին նոր պայմաններում: Ստեղծագործություններից յուրաքանչյուրը կոչված է ևս մեկ անգամ հիշեցնելու, որ, անկախ պայմաններից, սերը մեր ուժն է, հույսը և ապագան:

Սիրո պատմություններն անվերջ են: Շարունակելի...»:

Էրիկը հրապարակել է ալբոմում տեղ գտած «Սիրտս ցավի», «Քանի կամ»  «Lovi, Lovi», «Իմ ու քո», «Քանի օր, քանի հիշեր» երգերի հոլովակները, որոնք մի քանի ժամում հազարավոր դիտումներ են հավաքել՝ արժանանալով բազմաթիվ դրական մեկնաբանությունների:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am