Ինդոնեզիայում հանցավոր խմբավորումների պարագլուխներին կներգրավեն դիմակներ կրելը վերահսկելու համար

Armenpress 11:55, 15 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինդոնեզիայի իրավապահ մամինները մտադիր են հանցավոր խմբավորումների պարագլուխներին ներգրավել կանոնների կատարման վերահսկողության համար կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի նպատակով: Ինչպես սեպտեմբերի 15-ին գրել Է The Jakarta Post թերթը, այդ պլանը խորհրդարանում ներկայացրել Է ազգային ոստիկանության ղեկավարի տեղակալ Գատոտ Փրամոնոն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք նրանց ծառայության չենք վարձում, այլ պարզապես հեղինակավոր պարագլուխներին ներգրավում ենք համավակի տարածումը կանխելու որոշակի խնդիրների համար»,- պարզաբանել Է ոստիկանը:

Նրա խոսքով՝ «գաղտնիք չԷ, որ գործունեության որոշակի ոլորտներ օրինակ՝ շուկաները, կայանատեղերը վերահսկում են մաֆիական կառույցները, ուստի նրանք կարող են նաեւ ապահովել այնտեղ որոշակի կանոնների պահպանումը»:

Մասնավորապես, խոսքը վերաբերում Է դիմակներ կրելուն եւ սոցիալական հեռավորության պահպանմանը: Միաժամանակ ոստիկանության ղեկավարի տեղակալն ընդգծել Է, որ «իրավապահ մարմինների աշխատակիցները եւ զինծառայողները կհտեւեն, որպեսզի հանցավոր խմբավորումների անդամները չխախտեն մարդու իրավունքները բնակիչներին վերահսկելիս»: Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Ինդոնեզիայում ախտահարվածների թվի, ինչպես նաեւ կորոնավիրուսի հարուցած բարդություններից մահացու վախճանների մշտական աճ Է նկատվում:

Առավել ծանր իրավիճակ Է ստեղծվել Ջակարտայում, որտեղ սեպտեմբերի 14-ից վերստին խիստ սոցիալ-տնտեսական սահմանափակումներ են սահմանվել: Ընդամենը համավարակի պահից ի վեր երկրում հաստատվել Է COVID-19-ով վարակման ավելի քան 221 հազար դեպք, 8,8 հազարից ավելի մարդ մահացել Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am