Վրաստանի խորհրդարանի եւս մեկ պատգամավորի մոտ կորոնավիրուս Է հաստատվել

Armenpress 13:09, 14 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մեր Վրաստանը – Համերաշխության դաշինք» կուսակցության գործադիր քարտուղար, խորհրդարանական Գեդեւան Փոփխաձեի մոտ կորոնավիրուս Է հաստավել, այդ մասին կուսակցության մամուլի ծառայությունը հայտնել Է Facebook-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Փոփխաձեին բարձր ջեմությամբ տեղափոխել են Թբիլիսիի Հանրապետական հիվանդանոց:

«Մեր Վրաստանը – Համերաշխության դաշինք»-ը Հիվանդությունների վերահսկողության ազգային կենտոնի հետ կոնսուլտացիաներից հետո հավաստում Է, որ կուսակցության գործադիր քարտուղար Գեդեւան Փոփխաձեի մոտ կորոնավիրուսի ստուգումը դրական արդյունք Է տվել»,- հայտարարել են կուսակցությունում: Մի քանի օր առաջ կորոնավիրուս Էր հայտնաբերվել այդ նույն կուսակցության քաղաքական քարտուղար Լեւան Գոգիչաիշվիլիի եւ նրա կնոջ՝ «ՏՎ Պիրվելի» հեռուստաընկերության լրագրողուհի Վիկա Բուկիայի մոտ: Կուսակցության ղեկավարները եւ նրանք, ովքեր շփվել են ախտահարվածների հետ, գտնվում են ինքնամեկուսացման մեջ, հաղորդել Է Sputnik-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am