Այս տարվա ընթացքում աշխատատեղերն ավելացել են 6,6 հազարով. Նիկոլ Փաշինյան

Armenpress 12:08, 10 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2020 թվականի հուլիսին հանրապետությունում առկա է 613 հազար 62 վճարվող աշխատատեղ, ինչը 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 6 հազար 597 աշխատատեղով, կամ 1,1 տոկոսով: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս տարի համախառն աշխատավարձի ֆոնդերը ավելի են 9,765 մլրդ դրամով կամ 8,1 տոկոսով: Մեկ մարդու միջին աշխատավարձն ավել է 13 841 դրամով կամ 7,14 տոկոսով: Պետք է հուսալ, որ օգոստոսին ցուցանիշներն ավելի լավը կլինեն, որովհետև օգոստոսին ներքին զբոսաշրջության բավականին ծանրաբեռնված փուլ ենք ունեցել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, շեշտեց Նիկոլ Փաշինյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am