«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Բազմաճյուղ զարգացումը՝ էներգահամակարգի անվտանգության երաշխիք

Armenpress 09:30, 10 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կառավարությունը էներգետիկայի բնագավառի՝ մինչեւ 2040թ.  զարգացման ռազմավարական ծրագիրն է ներկայացրել: Այն այժմ լրամշակման փուլում է (կրկին քննարկվել է օգոստոսի վերջից մինչեւ սեպտեմբերի 7-ը): Նախկինում էլ այսպիսի ծրագիր ներկայացվել էր, որով սահմանված առաջնահերթություններին ու զարգացման ուղղություններին «ՀՀ»-ն անդրադարձել էր: Էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման մի փաստաթուղթ ունեինք՝ մինչեւ 2036 թ., որը դեռ 2015-ին էր ընդունվել: Բայց հաշվի առնելով էներգետիկ համակարգում կատարված աշխատանքներն ու արձանագրված զարգացումները, այդ թվում՝ վերականգնվող էներգետիկայի ոլորտում, անհրաժեշտություն է առաջացել վերանայել բնագավառի զարգացման տեսլականն ու մշակել ռազմավարական նոր ծրագիր եւ դրա իրականացումն ապահովող ծրագիր-ժամանակացույց:

Այսպիսով՝ ի՞նչ նկարագիր պետք է ունենա մինչեւ 2040 թ. Հայաստանի էներգետիկ համակարգը:

Խոսքն, օրինակ, հարեւան երկրների էներգահամակարգերը եւ Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկան կապող խոշոր հանգույց դառնալու մասին է: Նախատեսվում է Էներգետիկ հաշվեկշռում վերականգնվող էներգիայի մասնաբաժնի հնարավոր առավելագույն աճի ապահովում՝ 2030 թ. առնվազն 15 տոկոս արեւային էներգիայի մասնաբաժնով: Նաեւ՝ վառելիքաէներգետիկ առաջնային պաշարների, մասնավորապես, բնական գազի Հայաստան մատակարարման ուղիների եւ ձեւերի բազմազանեցում՝ երաշխավորելով գազի առնվազն երկու տեխնոլոգիական մուտք երկիր…

Իսկ ի՞նչ կարգի ներդրումների մասին է խոսքը»:

                               Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am