Ջոկովիչն ԱՄՆ բաց առաջնության երրորդ շրջանում է

Armenpress 12:51, 3 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թենիսի աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ ԱՄՆ բաց առաջնության երրորդ շրջան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նյու Յորքում ընթացող US Open-ի տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանում Ջոկովիչի մրցակիցը Մեծ Բրիտանիան ներկայացնող Քայլ Էդմունդն էր: 3 ժամ 17 րոպե ձգված մրցախաղից հետո Ջոկովիչը հաղթեց  6:7, 6:3, 6:4, 6:2 հաշվով:

ԱՄՆ բաց առաջնության երրորդ փուլում Ջոկովիչի մրցակիցն է Յան-Լենարդ Շտրուֆը Գերմանիայից:

ԱՄՆ թենիսի բաց առաջնությունը կեզրափակվի սեպտեմբերի 13-ին: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 53,4 միլիոն ԱՄՆ դոլար: Համավարակի պատճառով կազմակերպիչները հատուկ ձևաչափ են մտածել մրցաշարի մասնակիցների համար, այդ իսկ պատճառով այս տարի մրցաշարին չեն մասնակցում համաշխարհային թենիսի մի շարք աստղեր:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am