Գործարկվել է change.org-ի հայկական տարբերակը

Armenpress 11:45, 3 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում գործարկվել է էլեկտրոնային ժողովրդավարության և մասնակցային կառավարման ևս մեկ կարևոր գործիք՝ հանրագրերի էլեկտրոնային միասնական հարթակը՝ e-petition.am կամ հայատառ «հանրագիր.հայ» դոմեններով: Կառավարության նիստում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ սա change.org-ի հայկական տարբերակն է:

«Հանրագրերի միջոցով քաղաքացիները կարող են ներկայացնել տնտեսական, քաղաքական, սոցիալական և այլ ոլորտների վերաբերյալ առաջարկություններ կամ էլ պետական մարմինների, պաշտոնատար անձանց թերությունների շտկման մասին հաղորդում: Կառավարությունը այս ամենին մեծ ուշադրությամբ հետեւելու է եւ ականջալուր է լինելու»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Տիգրան Ավինյանը։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am